Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան


Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին արձագանքել է ամերիկյան Politico պարբերականի հրապարակմանը՝  Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիան Լըկորնյույի՝ ՀՀ կատարած այցի վերաբերյալ։

Հրապարակման մեջ նշված է․ «Ֆրանսիան իր դրոշն է բարձրացրել Ռուսաստանի հետնաբակում՝ Հայաստանի հետ զենքի գործարքների միջոցով»։

Դեկոտինյին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում․ «Հայաստանը ոչ մեկի հետնաբակը չէ, այլ բարեկամ ու ժողովրդավար երկիր, որի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Ֆրանսիան պաշտպանում է»։