Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» հաղորդագրությունը: 
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Հհ 30.07

Երևան քաղաքում հուլիսի 30-31-ն, օգոստոսի 1-2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Oգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։