Ժամանակավորապես խոսափել այս երկրներ այցելությունից․ Կորոնավիրուսի վերաբերյալ ԱԳՆ-ն հորդորը

ԱԳՆ հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա և ԵՄ երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և Իսպանիա) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Վերոնշյալ երկրներում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, կապ հաստատել տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ»։

Նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալՀաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա…

Gepostet von ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia am Montag, 9. März 2020