«Բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար». Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

«Բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար». Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է
«Բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար». Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատումը այլընտրանք չունի և պետության ու ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության։ Օգոստոսի 14–ին ֆեսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանություն եւ հավատացած եղեք, որ Հայաստանի Հանրապետությունում չկա որեւէ ուժ, գոյություն չունի, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, որ ի վիճակի լինի կանգնեցնել ժողովրդական հեղափոխության հաղթանակը։ Ով որ կփորձի կանգնել այդ ճանապարհին կհայտնվի պատմության աղբանոցում, և ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ, ինչպես նախկինում բազմիցս ասել եմ Հանրապետության հրապարակում ձեր առաջ կանգնելով, Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատումը այլընտրանք չունի։ Պետության ևւ ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության։ Այս ճանապարհը, օրինականության հաստատման ճանապարհը, այլընտրանք չունի, և բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով։ 

Ուզում եմ նաեւ ասել, մենք այս ամբողջ քաղաքական գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում, որովհետև մենք չենք ուզում ուրիշների ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություններով, մենք չենք ուզում ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, մենք չենք ուզում ուրիշների գողացածը տեղափոխել մեր գրպաններ,  մենք ուզում ենք ուրիշների գողացածը տեղափոխել ՀՀ պետական բյուջե և ծառայեցնել ժողովրդի և պետության կարիքներին։ Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը օգոստոսի 17-ին, ժամը 18։30-ին բոլորին հրավիրել է Հանրապետության հրապարակ՝ ամփոփելու քաղաքացու իշխանության հաստատման 100 օրը։

MediaLab.am