Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը վաղը Աժ-ում քվորում կլինի՞

Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը վաղը Աժ-ում քվորում կլինի՞
Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը վաղը Աժ-ում քվորում կլինի՞

Դեկտեմբերի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին նախատեսված են Ազգային ժողովի հերթական նիստերը: Օրակարգում է լինելու նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է 14 մլն դոլար կաշառք վերցնելու համար: Սակայն չի բացառվում, որ այս լիագումար նիստերը տեղի չունենան և այդ աղմկոտ հարցն այդպես էլ չքննարկվի այս Ազգային ժողովի կողմից: Այս մասին գրում է Factor.am-ը։

«Հավանական է այն, որ այս հարցը ձգձգվի մինչև 7-րդ գումարման խորհրդարանի ձևավորում: Բանն այն է, որ Ազգային ժողովի խմբակցությունները նախապես դիմել էին խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանին, որպեսզի քարոզարշավով պայմանավորված՝ իրենց բացակայությունները հարգելի համարվեն: Ազգային ժողովի աշխատակազմից մեզ փոխանցեցին, որ պատգամավորների առաջարկը Բաբլոյանի կողմից բավարարվել է և բացակայությունները հարգելի են համարվելու: Սա նշանակում է, որ պատգամավորները և հատկապես ՀՀԿ-ականները վաղը չեն ներկայանա նիստին»,-գրում է աղբյուրը: