Լրագրողների հանդեպ կիրառված բռնության դեպքերն անթույլատրելի են. ՄԻՊ

Լրագրողների հանդեպ կիրառված բռնության դեպքերն  անթույլատրելի են. ՄԻՊ
Լրագրողների հանդեպ կիրառված բռնության դեպքերն անթույլատրելի են. ՄԻՊ

Գիշերը Խորենացի փողոցում եւ հարակից տարածքում տեղի ունեցած բախումների ընթացքում լրագրողների շրջանում կան տուժածներ:

Սա խիստ դատապարտելի է ոչ միայն որպես բռնության դրսեւորում առհասարակ, այլ որպես խիստ բացասական երեւույթ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչիմասնագիտական գործունեությանը խոչընդոտելու տեսանկյունից:

Հիշեցնում եմ, որ լրագրողի մասնագիտական պարտականություններրի կատարմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից հանցավոր բնույթի գործողությունկատարողը պետական մարմնի ներկայացուցիչ է, թե հավաքի մասնակից քաղաքացի: Այս առումով, մեր ունեցած բոլոր նյութերն ուղարկվելու են համապատասխան քրեականհետապնդման մարմիններին:

Բոլոր այն անձանց, ովքեր լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու մասին չհրապարակված տեսանյութեր կամ տեղեկություններ ունեն, խնդրում եմ դրանք փոխանցել մեզ,որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվող գործողությունները կրեն առաջնահերթ բնույթ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ