Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը. Արայիկ Հարությունյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Նորավանքում վառվել է Համահայկական ձմեռային խաղերի կրակը:

«Քիչ առաջ Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը, որը մարզիկները կհասցնեն Ջերմուկ:

Բացումը` փետրվարի 1-ին՝ ժամը 18:30-ին, Ջերմուկում: Գեղեցիկ միջոցառումն ապահովված է:

Տաք կհագնվեք: Կհանդիպենք»,- գրել է Հարությունյանը: