Վարձկանները բնավորություն ունեն․ երբ հաջողություն ու ավար չկա, սկսում են հեշտությամբ լքել․ Արծրուն Հովհաննիսյան

Վարձկանները բնավորություն ունեն․ երբ հաջողություն ու ավար չկա, սկսում են հեշտությամբ լքել։ Այդ մասին քիչ առաջ ճեպազրույցում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, այժմ էլ մարտերը շարունակվում են։ «Մեր զինված ուժերն ունեն հաջողություններ, բայց մարտերը դժվար են։ Դրանք մինչ այս պահը շարունակվում են», ընդգծեց նա։

Բացի այդ, ըստ Հովհաննիսյանի, այսօր Արցախի մի շարք քաղաքներ ենթարկվել են բազմակի անգամներ հրթիռակոծության։

«Մեր Զինված ուժերը այս պահին մարտական գործողությունները վարում են, և հաղթանակները տանում են միայնակ՝ հենվելով միայն մեր Զինված ուժերի և մեր ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա», -նշեց նա։