Թողարկվել է Haypost pay հավելվածը. Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացնում է, որ Հայփոստը թողարկել է Haypost pay հավելվածը, որը թույլ է տալիս լիցքավորել բջջային հեռախոսի հաշիվը, իրականացնել կոմունալ, ինտերնետի, հեռուստատեսության և այլ վճարումներ, ինչպես նաև հետևել առաքանիների հետագծին։

«Շնորհավորենք Հայփոստին և հուսանք, որ հավելվածը կարճ ժամանակում կզարգանա, կներառի նոր թվային ծառայություններ` քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակն էլ ավելի բարձրացնելու նպատակով»,-գրել է Արշակյանը։

Հայփոստը թողարկեց Haypost pay հավելվածը, որը թույլ է տալիս լիցքավորել բջջային հեռախոսի հաշիվը, իրականացնել կոմունալ,…

Posted by Hakob Arshakyan on Tuesday, April 27, 2021