Նախարար․Ասում ենք, որ ընտրությունների ժամանակը մոտենում է, ասում են՝ քաղաքական ուժերն էլի պատրաստ չեն

Երբ տեղի ունեցավ Հեղափոխությունը, մենք հայտարարեցինք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություն չենք նախաձեռնում, որովհետև քաղաքական մյուս ուժերը պետք է պատրաստվեն դրան։

Քիչ առաջ ֆեյսբուքում նման գրառում է արել Ֆեյսբուքում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա հիշեցրել է, որ իրենք միաժամանակ նշում էին, որ Հեղափոխությունից անմիջապես հետո ամենաշատը իրենց էր ձեռնտու ընտրություն անցկացնելը, քանի որ կարող էին ստանալ բացարձակ մեծամասնություն, բայց դա չեն անում վերոնշյալ պատճառով։

«Սակայն հիմա, երբ ասում ենք, որ ընտրությունների ժամանակը մոտենում է, ասում են՝ քաղաքական ուժերն էլի պատրաստ չեն։ Է, ո՞նց պատրաստ լինեն, եթե ընտրություններին նախապատրաստվելու, կառույցներն ուժեղացնելու փոխարեն ոմանք սատանի մայլում քյանդրբազություն են անում, ուրիշ ոչինչ»,- գրել է Հարությունյանը։