Հունիսի 20-ին կկազամակերպվի չարտերային չվերթ՝ Իրանի քաղաքացիներին Կիև-Երևան-Թեհրան երթուղիով տեղափոխելու համար

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է․

Ուկրաինայում Իրանի դեսպանությունն ուկրաինական SkyUp ավիաընկերության հետ հունիսի 20-ին ժամը 15։10-ին Կիև-Երևան չարտերային չվերթ է կազմակերպում՝ Իրանի քաղաքացիներին Կիև-Երևան-Թեհրան երթուղիով տեղափոխելու համար։

Ինքնաթիռում սահմանափակ քանակությամբ տեղեր կլինեն նաև Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների համար։

Հայաստանում կարանտինային միջոցառումները պատշաճ կերպով ապահովելու նպատակով տոմսերը կվաճառվեն միայն ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի կողմից կազմած ցուցակների հիման վրա։

Տոմսի արժեքի, առակա նստատեղերի և գնման վայրի մասին տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ։