ՃՏՊ Աթենքի փողոցում. կան տուժածներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 17-ին, ժամը 23:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աթենքի փողոցում բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Գուրգեն Մ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Վարդան Գ.) մակնիշների ավտոմեքենաները:

Գուրգեն Մ.-ն և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Գոհարիկ Գ., ծնված 1957 թ.) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։