ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով

Դեկտեմբերի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 6.75%:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 3.75%:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամլո ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 15:30-ին, և կհեռարձակվի ՀՀ ԿԲ կայքէջի ուղիղ եթերով:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

Այս մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։