Ռուսաստանում օդանավի կոշտ վայրէջքի հետեւանքով կան զոհեր․ տեսանյութ

Ռուսաստանի Կեմերովոյի մարզում Let L-410 երկշարժիչ օդանավի կոշտ վայրէջքի հետևանքով կան զոհեր։

РИА Новости-ի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով պատահարի հետեւանքով մահացել է յոթ մարդ, մեկ տասնյակից ավելին վիրավորվել են:

Հայտնի է դարձել, որ օդանավում եղել է 19 մարդ: Տեղական իշխանությունների հավաստմամբ՝ վթարի պատճառ է դարձել շարժիչներից մեկի խափանումը: Որոշում է կայացվել անմիջապես վայրէջք կատարել: Օդանավը տեղափոխել է մի խումբ պարաշյուտիստների: Դեպքի վայր է  ուղարկվել ուղղաթիռ՝ տուժածներին տարհանելու համար: