Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին նվիրաբերված պատվաստանյութի առաջին խմբաքանակն ուղարկելուն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերում ֆրանսերեն գրառում է արել  Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին նվիրաբերված պատվաստանյութի առաջին խմբաքանակն ուղարկելու առթիվ:   

«Ի հավաստումն հայ-ֆրանսիական բարեկամության՝ Երևան է ժամանել առաջին առաջին 25.000-ի չափով խմբաքանակը այն 200.000 դեղաչափով պատվաստանյութերի, որը նվիրաբերել է Ֆրանսիան Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարում», – գրել է վարչապետը: