Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կլինի Արցախում

Հայասանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կլինի Արցախի Հանրապետությունում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արցախի Հանրապետություն վարչապետի նախատեսված այցի մասին պարզ է դառնում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին մայիսի 8-10 ներառյալ Արցախ գործուղելու վարչապետի որոշումից։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

«Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը լուսաբանելու նպատակով՝ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին 2020 թվականի մայիսի 8-10-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ)»,- ասված է որոշման մեջ: