Արցախում նոր կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերը հասել են 57-ի․ 26 մարդ հաղթահարել է հիվանդությունը

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել են:

Ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 26-ը հաջողությամբ հաղթահարել է հիվանդությունը: Մեկուսացված է 98 քաղաքացի, առայսօր թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 984 նմուշառում:

Այս մասին տեղեկացնում է Արցախ / Տեղեկատվական շտաբը։