ՍԴ-ն հետաձգել է Քոչարյանի դիմումի քննությունը

ՍԴ-ն հետաձգել է Քոչարյանի դիմումի քննությունը
ՍԴ-ն հետաձգել է Քոչարյանի դիմումի քննությունը

Ելնելով լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությունից՝  Սահմանադրական դատարանն այսօր աշխատակարգային որոշմամբ հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով վաղը՝ օգոստոսի 29-ին նշանակված նիստը։

Այս մասին տեղեկացնում են Սահմանադրական դատարանից:

«Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտությունից՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ ՔՕ 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննության ժամկետը 2019-ի օգոստոսի 29-ի փոխարեն հետաձգել սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին»,- ասված է որոշման մեջ։