ԼՂ-ում սեփականության վկայակններ կտան այն վերաբնակներին, ովքեր տվյալ բնակարանում ապրել են 10 տարուց ավել

Երեկ տեղի ունեցած ԼՂՀ կառավարության նիստում, գործադիրը հավանություն է տվել ԼՂՀ սոցապնախարարության ներկայացրած կարգին, որով կկազմակերպվի պետական սեփականություն հանդիսացող բնակելի տները եւ տնամերձ հողամասերը սեփականության իրավունքով ԼՂՀ-ում վերաբնակություն հաստատած ընտանիքներին տրամադրելու գործընթացը:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ կառավարությունից, ըստ հաստատված կարգի` բնակելի տունը սեփականության իրավունքով տրամադրվում է այն վերաբնակ ընտանիքին, որը տվյալ բնակարանում ապրել է 10 տարի: Բնակարանը համատեղ սեփականություն է հայտարարվում ընտանիքի` այդտեղ փաստացի բնակվող բոլոր անդամների համար:

© Medialab.am