Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է․ «Ազատություն»

«Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Հանրապետականի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարվել է դատարանի կողմից, նա կալանավորվել է: Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշումը հրապարակել է շաբաթ գիշերը: