Արագիլների հերթական խումբը բաց թողնվեց Ջրարբի գյուղի դաշտերում

Երեւանի կենդանաբանական այգուց հայտնում են․

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի բնության պահպանության միության հետ համագործակցության արդյունքում ժամանակ առ ժամանակ Երևանի կենդանաբանական այգի են բերվում աղտոտված արագիլներ, որոնք այգում բուժվում, խնամվում և տեղափոխվում են պահման ազատ տարածք, իսկ լիովին կազդուրվելուց հետո բաց թողնվում վայրի բնություն։

Ահա արագիլների հերթական խումբը բաց թողնվեց Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի դաշտերում»։