Թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությունը կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով ժամանակավորապես դադարեցրել է Իրանի Իսլամական Հանրաօետության (ԻԻՀ) հետ օդային հաղորդակցությունը:
Ավիաընկերության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Իրանում կորոնավիրուսի տարածման պատճառով, «Pegasus» ավիաընկերությունը մինչև մարտի 11-ը դադարեցնում է Ստամբուլ- Թեհրան և Թեհրան-Ստամբուլ ամենօրյա չվերթները»:
Այս մասին տեղեկացնում է www.ermenihaber.am-ը։