Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել․Գեւորգ Դերձյան

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել։ Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամլո պատասխանատու Գեւորգ Դերձյանը։

«#ԹԱՐՄԱՑՈՒՄ 10.03.2020❗Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել: Չնայած սրան վիճակը շարունակում է մնալ ծանր՝ վնասվածքները շատ են: Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ:

Հիշեցնեմ, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,-գրել է Դերձյանը։

#ԹԱՐՄԱՑՈՒՄ 10.03.2020❗Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր…

Gepostet von Gev Derdzyan am Dienstag, 10. März 2020