Մեկնարկել է Արցախի կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիներին 300 հազար դրամ գումարի չափով աջակցության տրամադրման գործընթացը՝ «Հայփոստ»-ի բաժանմունքների միջոցով: Շահառուներն աջակցության տրամադրման մասին անհատապես տեղեկացվում են հեռախոսային հաղորդագրության միջոցով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը:
«Աջակցության այս ծրագրից օգտվելու համար դիմել է պոտենցիալ շահառուների 90 տոկոսը, որոնց դիմումները շարունակում են դիտարկվել Արցախի կառավարության կողմից: Իրենց բնակավայրերից տեղահանված արցախցիներն աջակցության այս գումարները սկսել են ստանալ դեռևս դեկտեմբերի 19-ից»,-ասաց Զառա Մանուչարյանը։
Ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանված արցախցիներին տրամադրվող աջակցության այս ծրագրից օգտվելու համար դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի հունվարի 11-ը։