Լոս Անջելեսից հումանիտար օգնություն փոխադրող օդանավն արդեն Հայաստանում է

Համազգային ջանքերի համախմբում. Լոս Անջելեսից հումանիտար օգնություն փոխադրող օդանավն արդեն Հայաստանում է 🇦🇲

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ArmeniaFund-ի կազմակերպած հատուկ չվերթով Լոս Անջելեսից Հայաստան է փոխադրվել շուրջ 20 տոննա դեղորայք, վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, շարժական ռենտգեն սարքավորումներ, հիվանդանոցային մահճակալներ, քնապարկեր, տաք ձմեռային հագուստ և շարժական գեներատորներ (մանրամասն հաշվետվությունը՝ շուտով)

Մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը նույնպես կժամանի Երևան, ինչի շնորհիվ հայրենիք կհասնի ևս 40 տոննա մարդասիրական օգնություն։

Հայաստան է ժամանելու նաև բժշկական անձնակազմ, այդ թվում վնասվածքաբան-վիրաբույժներ իրենց տեղացի գործընկերների հետ միասին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։

Այս փոխադրումները և խիստ անհրաժեշտ բժշկական անձնակազմի համակարգումը իրականացնում է Հիմնադրամի գործընկեր ArmeniaFund-ը։

Միացի՛ր համահայկական շարժմանը և արա՛ քո նվիրատվությունը հիմա՝
www.himnadram.org
PayPal recipient: [email protected]