«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կատարվել է բացառիկ վիրահատություն

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կատարվել է բացառիկ վիրահատություն: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ լապարասկոպիկ եղանակով հեռացվել է 60-ամյա պացիենտի շագանակագեղձի քաղցկեղը:

«Բաց եղանակով նմանօրինակ վիրահատություններ մեր երկրում արվում են: Լապարասկոպիկ մեթոդը հազվադեպ է հանդիպում: Բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Գրիգորի Պապոյանի ու Մոսկվայից ժամանած Ահմեդ Փշիխաչյովի մասնակցությամբ` վիրահատությունը տևել է մոտ հինգ ժամ։ Մոսկվայից ժամանած հայտնի օնկոլոգ֊ուռոլոգը վստահ է` բժշկական կենտրոնի թիմն ու հագեցվածությունն ունեն բոլոր նախադրյալները, նման միջամտություններ անելու համար»,-ասված է հաղորդագրությունում։