Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համապատասխան հետաքննություն է անցկացնում ՝ Ադրբեջանի կողմից իրականացրած կրակոցների հետևանքով Մարտակերտի շրջանում խաղաղ բնակչի մահվան կապակցությամբ: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ադրբեջանական ԶՈՒ-ի կրակոցների հետևանքով մահացու վիրավորում է ստացել խաղաղ բնակիչ։ Մենք մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածի բոլոր հարազատներին ու մտերիմներին»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ իրենց պատասխանատվության գոտում միջադեպեր թույլ չտալու համար ռուս խաղաղապահները մշտական կապի մեջ են Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր շտաբների հետ։ Գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ սույն ողբերգական միջադեպը հաստատում է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների խիստ պահպանման անհրաժեշտությունը։
«Մենք կոչ ենք անում երկու կողմերին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել գերիներին և փոխանակվել ականապատ դաշտերի քարտեզներով», – ընդգծել է Զախարովան: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 9-ին Մարտակերտի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից արձակված կրակոցներից զոհվել է քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։ Նա վիրավորվում է ստացել կրծքավանդակի հատվածում ու տեղում մահացել է։
Աղբյուր՝ Factor.am