700 մլն դրամի չարաշահումներ ԵՊՀ-ում. «Արմենպրես»

700 մլն դրամի չարաշահումներ ԵՊՀ-ում. «Արմենպրես»
700 մլն դրամի չարաշահումներ ԵՊՀ-ում. «Արմենպրես»

Նախնական տվյալներով ԵՊՀ-ում ավելի քան 700 մլն դրամի չարաշահումներ են հայտնաբերվել:

Այդ մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ խոսելով իրենց ծառայության կողմից բուհերում կատարված ստուգումների մասին:

«Ավարտել ենք  Ագրարային համալսարանի ստուգումները: Նախկին ռեկտորը համաձայնվել է 350 մլն դրամի հետբերում իրականացնել պետբյուջե: Հիմա իրավապահների հետ հասկանում ենք դրա ճանապարհը: ԵՊՀ-ի ստուգումներն առաջիկայում կավարտենք: Այնտեղ ևս լուրջ խախտումներ կան»,- ասել է Սանասարյանը՝ հավելելով, որ ԵՊՀ-ում խախտումների վերջնական չափը չի կարող ասել, «բայց նախնական տվյալներով՝ երկու կամ ավելի անգամ գերազանցելու է Ագրարայինին»: