Մարտակերտցի 34-ամյա Լուսինե Միրզոյանը լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի ծննդատանը բնական ճանապարհով մարտակերտցի 34-ամյա Լուսինե Միրզոյանը լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային:

«Հերոսուհի մայր եք, ձեր որդին ծնվեց, աչքներդ լույս լինի», ի պատասխան բժշկի բարեմաղթանքի` Լուսինեն համեստորեն նշել է. «Օրենքով 10 երեխա ունեցողն է հերոսուհի մայր, ես դեռ 8 երեխա ունեմ»: Փոքրիկն ու մայրն առողջ են, սպասում են դուրսգրմանը: