Երևանում ԻԻՀ դեսպանություն. Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Երևանում ԻԻՀ դեսպանությունը հայտարարել է, որ Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է parstoday.com-ը։

«Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու  անհիմն է համարում որոշ հայկական  որոշ լրատվամիջոցներում շրջանառվող  այն լուրերը, թե Իրանում են գտնվում 160 հայ զինվորներ և իրանական կողմը,  նրանց վերադաձնելու համար, նախապայմաններ է ներկայացրել։

Հիշեցնենք, որ այսօր որոշ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, թե Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին 160 հայ զինվոր է հատել հայ-իրանական սահմանը»,-նշում է աղբյուրը: