ԿԳՄՍ նախարարությունը դիմել է իրավապահներին՝ Հատիս լեռան գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար, հայտնում է նախարարության խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։ Ոստիկանությունից այլ մանրամասներ չեն հաղորդում։
Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»:
Ըստ աղբյուրի, Գեղամ Մելիքբեկյանը պարզաբանել է, որ իրենց դիմումը վերաբերում է լեռան գագաթի վրա աշխատանքներին, այլ ոչ լանջերին տարվող աշխատանքներին։