ԱԺ-ում Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով քրեական գործ է հարուցվել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ «ծեծը»: Այդ մասին «Մեդիալաբին» տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, այս գործով առայժմ մեղադրյալ չկա:

ՀՔԾ-ից նաև եղեկացնում են, որ Ազգայի նժողովի նիստերի դահլիճում օգոստոսի 25-ին տեղի ունեցած մնացած դեպքերի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել մերժել քրեական գործ հարուցելը:

Հիշեցնենք՝ պատգամավոր Սեյրան Օհանյանը ջրի շիշ էր նետել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ: Վերջինն էլ իր հերթին էր շիշ նետել, ինչից հետո պատգամավորների միջև շշերով «փոխհրաձգություն» էր սկսել: