Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույցի ժամանակ.Factor

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում իրադարձությունների սրման հետ կապված իրավիճակը, ինչպես նաև՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր»,- ասված է Ադրբեջանի ղեկավարի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։

Կայքի տեղեկացմամբ՝ ավելի վաղ Կրեմլը հայտնել էր երկու պետությունների ղեկավարների հեռախոսազրույցի մասին։

Ռուսական կողմի տեղեկություններով՝ առաջնորդները քննարկել են իրավիճակի զարգացումը Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման հետ կապված


Այս մասին հայտնում է factor.am-ը։