Առողջապահության նախարարը մինչև օրվա վերջ մեկուսացվածների թվի աճ է կանխատեսում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կանխատեսմամբ՝ մինչև օրվա վերջ կորոնավիրուսի վարակվածության կասկածանքով մեկուսացված քաղաքացիների թիվը կարող է ավելանալ, հասնելով՝ 420-430-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թորոսյանն ասաց մարտի 16-ին կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում:

Նոր մեկուսացումներ են տեղի ունեցել երեկ երեկոյան հաստատված դեպքերի շփման շրջանակից: Այս պահին ունենք 30 հաստատված դեպք, որից մեկը առողջացած է, և դուրս է գրվել: Միայն երկուսի մոտ է առկա թոքաբորբ, բայց որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Մեկուսացվածների թիվը, հնարավոր է, որ մինչև օրվա վերջ հասնի 420-430-ի»,- ասաց Թորոսյանը:

Առողջապահության նախարարը նշեց, որ այս օրվա ընթացքում թեստավորվել են մոտ 20 հոգի, բայց հանարվոր է, որ նրանց թիվը ևս ավելանա, օրվա վերջում հասնելով 50-60-ի:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեցՈրոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը:

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականիմարտի 16-իցժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ըժամը 17:00-նհայտարարել արտակարգ դրություն»,- նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-իմեկուսացված է ավելի քան 300 հոգիՀայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ինՔաղաքացին Հայաստան էր եկել ԻրանիցՆա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել: