«Այս անորոշ «կամավոր անհատույց փոխանցումը» կաշառքի զգացողություն է թողնում». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Ի՞նչ իմաստ ունի «Ալեքսանդր Սարգսյանը կամավոր պետությանն անհատույց փոխանցել է 18.5 միլոն դոլարին համարժեք գումար» ձևակերպումը,որը հաստատվել է «ՀՀ կառավարության աշխատակազմից»:

Կոնկրետ ում, և որպես ի՞նչ է կամավոր և անհատույց փոխանցվել՝ ՀՀ կառավարությա՞նը, ՀՀ Պետբյուջե՞,  «բարեգործությու՞ն», «բարի կա՞մք», «անօրինական յուրացրած գումարների մի մասի վերադա՞րձ»… այս անորոշ «կամավոր անհատույց փոխանցումը» կաշառքի զգացողություն է թողնում:

Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված, նրա որդու նկատմամբ քրեական գործ է հարուցված, և նա «կամավոր» ու «անհատույց» փոխանցումնե՞ր է անում «իր սիրելի պետությանը»: շ

Ինչու՞, օրինակ, այս մեծ բարեգործը «կամավոր» և «անհատույց» փոխանցում չի արել համահայկական վերջին դրամահավաքին, բայց արել է «պետությանը»:

Պետությունն ընդունու՞մ է գողություների մի մասը «կամավոր» և «անհատույց» փոխանցելու երևույթը, այս «անհատույցի» դիմաց ոչինչ չի՞ հատուցելու:

Օրինակ՝ մեղքերի թողություն: Կամ՝ ինչ որ կոնկրետ հանցագործության թողություն: Պետությունը ես եմ, պետությունը ՀՀ քաղաքացիներն են, նա ՀՀ պետությանը կամավոր և անհատույց ոչինչ չի փոխանցել, կոնկրետ ու՞մ կամ պետության ո՞ր կառույցին է փոխանցել: «Պետություն», «կամավոր», «անհատույց», «փոխանցում» բառերի տակ ես կարդում եմ «իշխանություն», «պայմանավորված», «վճար», «հատուկ նպատակով», «հատուցում»… ՀՀ կառավարության աշխատակազմը կարո՞ղ է «կամավոր անհատույց փոխանցում» բառերի չակերտները բացել»: