Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ու տվել հանձնարարականներ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին խորհրդակցություն է անցկացրել` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին, տեղեկացնում են Արցախի «Տեղեկատվական շտաբից»:

Քննարկվել են հանրապետությունում հիվանդության արձանագրված դեպքերի և ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտության հետ կապված հարցեր:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ ընդգծելով, որ ընդունվող որոշումների մասին ըստ անհրաժեշտության անմիջապես կտեղեկացվի բնակչությանը:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: