Լուսագյուղ-Երասխահուն ճանապարհի վթարային կամրջի վերանորոգման հարցը ընդգրկվել է հրատապ ծրագրեր ցանկում

Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն Մ-3 միջպետական ավտոճանապարհի 11.4 կմ –ում` Սև ջուր գետի վրա գտնվող վթարային կամրջի վերանորոգման հարցը, որն ընդգրկվել է հրատապ ծրագրերով իրականացվող աշխատանքների ցանկում, արդեն ընթացքի մեջ է:

Ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ այս պահին նախագծման աշխատանքների մրցույթով հաղթող ճանաչված ընկերության կողմից կատարվում է նախագծում։ Մասնավորապես, իրականացվում են ընդերքի երկրաբանական հետազոտման և այլ աշխատանքներ: