Նախընտրական խոչընդոտներ. Ստեփան Սաֆարյանն ահազանգում է

Նախընտրական խոչընդոտներ. Ստեփան Սաֆարյանն ահազանգում է
Նախընտրական խոչընդոտներ. Ստեփան Սաֆարյանն ահազանգում է

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը ահազանգ է հնչեցրել` տեղեկացնելվ, որ խոչընդոտվում է «Բարեւ Երեւան» դաշինքի ակտիվիստների աշխատանքը Նոր նորքում: Սաֆարյանի հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Նոր Նորքի 5-րդ զանվածում, Միկոյան փողոցի վրա Վարդան անունով մի քաղաքացի իր խմբով խոչընդոտում է «Բարեւ Երեւան» դաշինքի ակտիվիստներին բուկլետներ բաժանել այդ հատվածում: Քաղաքացու հետ քիչ առաջ ունեցած հեռախոսազրույցը անգամ բավարար չեղավ հասկացնելու, որ նա քրերորեն պատժելի արարք է թույլ տալիս.
«Ոչինչ, եթե պատժելի արարք եմ կատարում, թող պատժեն»,-հայտարարեց նա քիչ առաջ:
Ինչպես եւ նախազգուշացրի քաղաքացուն, հանցագործության մասին հաղորդում թողվեց Նոր նորքի ոստիկանության բաժանմունքում, ինչպես նաեւ պահանջեցի ապահովել ոստիկանների ուղեկցություն քարոզչական խմբի աշխատանքներն ապահովելու համար: Այս պահին ինքս էլ գնում եմ դեպքի վայր, որտեղ հավաքվել են թաղային հեղինակությունները, իսկ ակտիվիստները սպասում են ոստիկաններին ու լրատվամիջոցներին: Լրագրողները այնտեղ հասնելու կապակցությամբ կապ պահպանելու համար կարող են զանգահարել ինձ՝ 091 77 43 19»:
© Medialab.am