Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայի Դնեպր և Կրեմենչուգ քաղաքներում, ըստ ուկրաինական կողմի, առնվազն 15 մարդ է զոհվել, կան վիրավորներ։
Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ ռուսական ռեակտիվ անօդաչու թռչող սարքը հարվածել է Դնեպրի երկաթուղային կայարանին՝ թիրախավորելով Զապորոժիե ուղևորվող քաղաքացիական գնացքներից մեկը։ Հաղորդվում է առնվազն 13 զոհի մասին։
Կրեմենչուգում բազմահարկ բնակելի շենքին հասցված հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ, կան տուժածներ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Դնեպրում տեղի ունեցածը սարսափելի է որակել՝ կոչ անելով ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և ավելի վճռական քայլեր ձեռնարկել։
Միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է գիշերվա ընթացքում ուկրաինական 1214 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Ըստ գերատեսչության՝ հարձակումների թիրախում են եղել Մոսկվայի, Սմոլենսկի, Վորոնեժի, Ռյազանի, Ռոստովի և այլ մարզեր, ինչպես նաև Բաշկորտոստանը։
Հաղորդվում է, որ սա պատերազմի սկզբից ի վեր ամենազանգվածային դրոնային հարձակումներից մեկն է։



















