Խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը Բեռլին-Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխվեց Հայաստան

Խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը Բեռլին-Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխվեց Հայաստան
Խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը Բեռլին-Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխվեց Հայաստան

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով 2009 թ. ապրիլի 10-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր հայտարարվել 1982 թ. ծնված Սահակ Ն.-ի նկատմամբ: Երկու տարի անց՝ 2011-ի ապրիլի 14-ին, նրա նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարվեց միջազգային հետախուզում:

Հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Սահակ Ն.-ն ձերբակալվեց Գերմանիայի Նյուրենբերգ քաղաքում և 2013 թ. մայիսի 29-ին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության համատեղ օպերատիվ խմբի կողմից Բեռլին-Մոսկվա-Երևան չվերթով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն:

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ