Ադրբեջանի ՊՆ-ն թարմացրել է իր կորուստների մասին տվյալները

Բաքուն թարմացրել է  ՀՀ-ի դեմ իր ձեռնարկած ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է ևս 6 զոհի մասին։  Ավելի վաղ Ադրբեջանի  ՊՆ-ն հայտնել էր 50 զոհի մասին, որից 8-ը՝սահմանապահ ծառայության զինծառայողներ։

Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը:

Նախօրեին էլ հայտարարվեց ևս 21 զինծառայողի մահվան մասին։ Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական տվյալների՝ ադրբեջանական կողմն ունի 77 զոհ, որից 13-ը՝ սպա, 22-ը՝ենթասպա ու սերժանտ, 42-ը՝ շարքային զինծառայող։