Արևելյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) երգի և պարի համույթի արտիստները համերգային ծրագրով հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների համար, գրում է Արցախպրեսը:
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ստեղծագործական կոլեկտիվը եկել է Չիտայից, որպեսզի բարձրացնի տնից ու հարազատներից հեռու ծառայություն իրականացնող ռուս զինծառայողների մարտական ոգին։ «Հուսով ենք` նրանց դուր կգան մեր համերգները կբարձրացնեն նրանց մարտական ոգին», – ասել են երգի և պարի համույթի ղեկավարներ Դմիտրի Ֆուրը Օլգա Վորոբյովան: Նրանք այցելել են մարտական դիրքեր ու դրական տպավորություն ստացել։ «Բոլորն էլ ուրախությամբ դիմավորեցին մեզ։ Տղաների կենցաղն էլ բարձր մակարդակով է կազմակերպված, ամեն ինչ մաքուր է, շատ համեղ կերակուրներ են տալիս»,– նշել են համույթի ղեկավարները։ Արտիստները դիրքերում գտնվող խաղաղապահների, ինչպես նաև զինվորական ավանում բժշկական ջոկատի մասնագետների համար ռուսական ժողովրդական, ժամանակակից և պատերազմական տարիների երգեր են երգել, կազակական պարեր ու ռազմական թեմայով պարային կոմպոզիցիաներ են ներկայացրել:























