Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր բացելու Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր բացելու Փաշինյանի հայտարարությանը:

«Հայաստանը պետք է հրաժարվի կեղծ պատրվակներից՝ Զանգեզուրի միջանցքով ճանապարհներն ու երկաթուղիները միացնելու 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած պարտավորություններից խուսափելով։

Անցակետերի բացման 3 անիրատեսական տարբերակ առաջարկելը, այդպիսով անտեսելով 20 ամիս տևողությամբ քննարկումները, լավ քաղաքականություն չէ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի «Թվիթերում»։