«Եթե ժողովրդին զենք բաժանեն, պատերազմի դեպքում, բոլորը նախ կհարձակվեն Բաղրամյան 26-ի վրա»

«Եթե ժողովրդին զենք բաժանեն, պատերազմի դեպքում, բոլորը նախ կհարձակվեն Բաղրամյան 26-ի վրա»
«Եթե ժողովրդին զենք բաժանեն, պատերազմի դեպքում, բոլորը նախ կհարձակվեն Բաղրամյան 26-ի վրա»

«Եթե Սերժ Սարգսյանը մի քիչ սրտացավություն ունենար երկրի հանդեպ պետք է լռեցրած լիներ կրակակետերը, որոնք այսքան տարիներ հոշոտում են գյուղացիներին»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօր` հուլիսի 28-ին, նախագահ Սերժ Սարգսյանի` Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը հայտարարեց Դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը: 

Հիշեցնենք` այսօր Հանրային խորհրդի անդամների հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը դեմ է արտահայտվել անդամների` սահմանամերձ գյուղերի բնակիչներին զենք բաժանելու առաջարկին:

Նա նշեց, որ նման առաջարկություններ արել են նաեւ ազատամարտիկները. Նրանք առաջարկել են գնալ, ապրել սահմանամերձ գյուղերում, ունենալ համապատասխան տեղերում պահեստավորված զենքեր, որ երբ անհրաժեշտություն լինի օգտագործեն դրանք: Փոխարենը` նրանք պահանջել են, որպեսզի այդ գյուղերի բնակիչներն ազատվեն հարկերից: Նա հայտարարեց, որ ազատամարտիկները միշտ պատրաստ են գնալ սահմանամերձ գոտիներ, սակայն իրենց նամակները համապատասխան մարմիններին անպատասխան են մնում. 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/07/28/483833/