Մարուքյանը՝ Լաչինի միջանցքով ականներ տեղափոխելու ադրբեջանական կեղծ լուրերի մասին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան միկրոբլոգում գրել է.

«Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանն օգտագործել է Լաչինի միջանցքը՝ իրենց տարածք ականներ տեղափոխելու համար։ Սա լրիվ սուտ է։

Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից վերցրել է ցամաքային ականներ, տեղափոխել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք՝ ցույց տալու միջազգային գործընկերներին և Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու համար»: