Շրջակա միջավայրի նախարարությունում վերագործարկվել է քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհանի» ծառայությունը

Քաղաքացիների սպասարկման գործընթացն ավելի հարմարավետ և արագ կազմակերպելու և փաստաթղթաշրջանառության գործընթացն ավելի դյուրին դարձնելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունում (hասցե` ՀՀ, ք.Երևան,0010, Հանրապետության հրապարակ,Կառավարության 3-րդ տուն) վերագործարկվել է «Մեկ պատուհանի» ծառայությունը։

Ծառայության միջոցով քաղաքացիները կարող են առանց ավելորդ անհարմարության տեղեկություն ստանալ իրենց դիմումների, հայտերի ու նամակների վերաբերյալ, փոխանցել թղթային դիմումներ ու գրություններ, ստանալ խորհրդատվություն, կապ հաստատել նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ։

«Մեկ պատուհանի» ծառայության վերագործարկումը մեծապես կնպաստի քաղաքացիներին անհրաժեշտ այս կամ այն փաստաթղթի տրամադրման գործընթացը առավել մատչելի և արդյունավետ դարձնելուն: Այն, ինչ պետք է աներ քաղաքացին շենքի ներսում՝ ուղղորդվելով տարբեր պատասխանատուների սենյակներ, նրանց փոխարեն անում է նախարարության համապատասխան աշխատակիցը՝ խնայելով քաղաքացու ժամանակը։Այսպիսով «Մեկ պատուհանի» միջոցով քաղաքացիները կարող են հանձնել դիմումներ\հայտեր և ստանալ համապատասխան թույլտվություններ և լիցենզիաներ․

Խմելու-կենցաղային նպատակով ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,

Գյուղատնտեսական նպատակով ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,

Արդյունաբերական նպատակով ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,

Ձկնաբուծական նպատակով ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,

էներգետիկ նպատակով ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,

Անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու թույլտվության հայտի ներկայացում և ստացում,

Օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման` ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյու¬թերի Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,

ՀՀ-ում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր(ներ) ստացում,

Եվրասիական տնտեսական միության տարածք վտանգավոր թափոնների ներմուծման և Եվրասիական տնտեսական միության տարածքից արտահանման թույլտվության հայտի ներկայացում և ստացում,

Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքում,

Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու համար հայտի թույլտվության հայտի ներկայացում և ստացում,

Բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու համար թույլտվության հայտի ներկայացում և ստացում,

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրերի կնքման հայտի ներկայացում և պայմանագրի ստացում,

Այլ նամակներ, դիմումներ և բողոքներՔաղաքացիների հետ մշտական կապը պահպանելու և բարձրացվող խնդիրներին առավել արագ լուծումներ տալու նպատակով՝ Շրջակա նախարարի մոտ շուտով կկազմակերպվի նաև քաղաքացիների ընդունելություն։

Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։