«Արյան հետքերը հայտնաբերվել են ննջասենյակում՝ անկողնու մեջ». Սա ռազմական ինստիտուտում սպանության երրորդ դեպքն է. ԳԱԼԱ

«Արյան հետքերը հայտնաբերվել են ննջասենյակում՝ անկողնու մեջ». Սա ռազմական ինստիտուտում սպանության երրորդ դեպքն է. ԳԱԼԱ
«Արյան հետքերը հայտնաբերվել են ննջասենյակում՝ անկողնու մեջ». Սա ռազմական ինստիտուտում սպանության երրորդ դեպքն է. ԳԱԼԱ

Հունվարի 29-ի վաղ առավոտյան Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում մահացած վիճակում (գտել են պտտաձողին կախված) հայտնաբերված առաջին կուրսեցի Հայկազ Բարսեղյանի մարմինն արդեն Արարատի մարզի հայրենի Նիզամի գյուղում է: Նիզամիի գյուղապետը ԳԱԼԱ-ինփոխանցեց, որ զինծառայողի մարմինը հայրենի գյուղ են տեղափոխել այսօր առավոտյան, զինծառայողի մահը սգում է ամբողջ գյուղը: Թե ինչ է տեղի ունեցել, ինչ է նախորդել սպանությանը, […]

Հունվարի 29-ի վաղ առավոտյան Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում մահացած վիճակում (գտել են պտտաձողին կախված) հայտնաբերված առաջին կուրսեցի Հայկազ Բարսեղյանի մարմինն արդեն Արարատի մարզի հայրենի Նիզամի գյուղում է:

Նիզամիի գյուղապետը ԳԱԼԱ-ինփոխանցեց, որ զինծառայողի մարմինը հայրենի գյուղ են տեղափոխել այսօր առավոտյան, զինծառայողի մահը սգում է ամբողջ գյուղը: Թե ինչ է տեղի ունեցել, ինչ է նախորդել սպանությանը, գյուղում ենթադրել անգամ չեն կարող:

«Հոր հետ խոսել ենք, մեր գյուղի մարդ է, դե ինքը իրա յուղի մեջ տապակվում է: Ծնողներն իսկական խելագարված են, մայրն ընդհանրապես ի վիճակի չէ խոսելու: Գիտենք, որ ինքնասպանությունը էն գլխից էլ հերքվեց, հիմա փաստերը դրան են տանում, որ երեխուն մի քանի հոգով սպանել են, թե ինչու՝ գաղափար չունենք»:

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում. ռազմական փորձագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ իրականում տղային սպանել են սենյակում՝ անկողնու մեջ, հետո փորձել են հետքերը թաքցնել ու նրա անշնչացած մարմինը կախել են պտտաձողից:

Ռուբեն Մարտիրոսյան

«Տեղյակ եմ, որ դաժանորեն ծեծել եւ խոշտանգել են: Այն աստիճան է ծեծված ու խոշտանգված, որ ամենայն հավանականությամբ նա ի վիճակի չէր շարժվել՝ գնալ դեպքի վայր՝ պտտաձողի մոտ: Իրա արյան հետքերը հայտնաբերվել են ննջասենյակում, եւ մեծ քանակությամբ արյան հետքեր կան անկողնում, եւ ոչ մի արյան հետք չկա դեպի պտտաձող տանող ճանապարհի վրա: Անձիք երեւի տեղափոխել են, տեսել են, որ մահանում է, կախել են, որ հետո ներկայացնեն՝ իբրեւ թե ինքնասպան է եղել»,- նշեց իրավապաշտպանը:

Ըստ քննչական կոմիտեի տարածած հայտարարության՝ չորս ծառայակից ձերբակալված են: Ընդ որում, կան տեղեկություններ, թե նրանցից մեկն իրավական ոլորտում աշխատող բարձրաստիճան պաշտոնյայի որդի է, մյուսը հենց ռազմական ինստիտուտի ղեկավարի տեղակալի որդին է: Այս տեղեկություններն առայժմ պաշտոնապես ոչ հաստատվում, ոչ էլ հերքվում են:

Կոմիտեից հայտնեցին նաեւ, որ սպանված զինծառայողի մոտ գրություն է հայտնաբերվել. «Գրություն հայտնաբերվել է՝ նրա կողմից գրված, բայց, այնուհանդերձ, դեպքի վայրում կատարված մի շարք գործողությունների արդյունքում բավարար հիմքեր են ձեռք բերվել, որ տեղի ունեցածը ոչ թե ինքնասպանություն է, այլ սպանություն»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Իսկ իրավապաշտպան Ռ. Մարտիրոսյանը նշում է. «Հաշվի առնելով այսօրվա դատաիրավական համակարգի ամբողջական կոռումպացվածությունը՝ շատ հավանական եմ համարում, որ ինչ-որ սլաքավարներ գտնեն, սպանության հետ բոլորովին կապ չունեցողներ եւ կոտրեն իրենց վրա: Այդ նույնը հիմա կատարվում է Արաբկիրի դատարանում. Քանաքեռի զորամասում սպանել են մի զինծառայողի, որից հետո ինքնասպանություն են ձեւակերպել, եւ երկու անմեղ զինծառայողներ հիմա նստած են: Ոչ մեկը մեզ չի ապահովագրում նման այլանդակությունից, անօրինականությունից, դա սովորական երեւույթ է մեր դատախազության համար, որն էլ հանցավոր ցուցում է տալիս ՀՀ քննչական մարմիններին»:

Իրավապաշտպանը մտահոգիչ է համարում հատկապես այն, որ դաժան սպանությունը տեղի է ունեցել ոչ թե սովորական զորամասում, այլ ռազմական ինստիտուտում, որտեղ փաստորեն սպաներ են պատրաստում:

«Դա շատ մտահոգիչ է, դեռ 2004 թ.-ին այդ ինստիտուտում սպանեցին գյումրեցի մի հրաշալի երիտասարդի՝ Գեւորգ Խնկոյանին, եւ գործը նախաքննական մարմինը կոծկեց հանցավոր ճանապարհով: Եթե չեմ սխալվում, դարձրեցին էլի ինքնասպանություն, բայց սպանել էին նրան պոստի վրա: Ծնողը շատ պայքարեց, փորձեցինք միասին պարզել ճշմարտությունը, բայց մեզ մոտ ոչինչ չստացվեց: Այդ նույն ինստիտուտի կուրսանտներից մեկին Խնկոյանի դեպքից հետո կախված գտան Հաղթանակի զբոսայգում: Եվ սա արդեն երրորդ դեպքն է:  Պատճառն այն էր, որ իմ ունեցած հավաստի տվյալներով այդ ինստիտուտում գործում են սուտի գողական օրենքներ, ղումար-թղթախաղով են զբաղվում եւ հարբեցողությամբ, ահավոր արատավոր վայր է: Մի խոսքով՝ ոչ միայն աֆիցերներ, այլև խուլիգաններ եւ գողականներ են դաստիարակում»,-նշեց իրավապաշտպանը:

Նրա խոսքերով՝ դեռ 2000-ականներին կարիք կար այնտեղ լուրջ միջամտության, սակայն պետական մակարդակով անուշադրության պայմաններում շարունակում են պահպանվել «լավագույն արատավոր ավանդույթները»:

«Ես դեռ այն ժամանակ ծառայում էի ՊՆ-ում: Նախարարը որոշում էր կայացրել, որ կուրսանտների թիվն առնվազն երկու անգամ կրճատվի: Այսինքն, բոլոր նրանք, ովքեր չեն ենթարկվում կարգ ու կանոնին, պիտի հեռացվեին: Բայց հետո իշխանությունը փոխվեց, նախարարի պաշտոնին Սերժ Սարգսյանը նստեց եւ այդ հրամանը չեղյալ համարեց: Մեծ քանակությամբ կուրսանտներ են սովորում հիմա, որոնց 5-7 տոկոսն է, որ նորմալ սպաներ են դառնում, իսկ մնացածն  ուղղակի ոչ պիտանի են ծառայության համար»,-կարծիք է հայտնում Ռ. Մարտիրոսյանը:

Ամբեղջական հոդվածը կարդացեք սկզբնաղբյուր կայքում