«Ռուսական երկաթուղիներ»-ը կոնցեսիայի դադարեցման դեպքում Հայաստանից ետ կպահանջի իր ներդրումները. «Ազատություն»

«Ռուսական երկաթուղիներ»-ը հայտարարում է՝ եթե հայկական կողմը մտադիր է փոխել կամ դադարեցնել կառավարման պայմանները, պետք է վերադարձնի ներդրումները։

«Կողմերի բոլոր իրավունքներն ու պարտականությունները նշված են կոնցեսիոն պայմանագրում, որի կողմ է նաև Հայաստանի կառավարությունը։ Մենք մտադիր ենք խստորեն պահպանել այն, և եթե հայկական կողմը մտածի այն դադարեցնելու կամ դրա պայմանները փոխելու մասին, մենք իրավունք ունենք ակնկալել մեր ներդրումների վերադարձ», – ТАСС-ին ասել է ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզերովը։

Ավելի վաղ «Ազատություն»-ը հաղորդել էր, որ երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու դեպքում Կառավարության պարտավորությունները առավելագույնը կարող են կազմել ավելի քան 273 մլն դոլար։ Այդ մասին նշված է Հայաստանի կառավարության՝ 2025-ի հունիսին ընդունված պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում։

«Կոնցեսիոն պայմանագրի վաղաժամ դադարեցման մասով պայմանական պարտավորությունները հիմնականում չափելի են, և դրանց առավելագույն ազդեցությունը վատագույն սցենարի դեպքում գնահատվում է 103.6 մլրդ դրամ», – նշվում է փաստաթղթում:

Ավելին՝ սկզբնաղբյուրում