Մենք հաղթելու ենք, քանի որ Արցախը մեր պատիվն է․ Մանվել Եղիազարյան․ Factor.am

«Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, մեր զինվորները ցույց տվեցին, որ մեր զինվորը կամ հաղթում է, կամ մեռնում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։ Նա նշեց՝ հայ զինվորները հիմա սահմանում պատմություն են կերտում, իսկ գերտերությունները լուռումունջ հետևում են․ «Մենք վերականգնում ենք պատմական իրականությունը»։

Եղիազարյանի խոսքով՝ հաղթանակն այլընտրանք չունի, քանի որ Արցախը հայ ժողովրդի պատիվն է։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում․