Նախագահը դիվանագիտական աստիճաններ է շնորհել Հասմիկ Տոլմաջյանին, Արսեն Ավագյանին, Արշակ Մանուկյանին

ՀՀ վարչապետի առաջարկության համաձայն՝ նախագահը դիվանագիտական աստիճաններ է շնորհել Հասմիկ Տոլմաջյանին, Արսեն Ավագյանին, Արշակ Մանուկյանին:

Նախագահի հրամանագրում նշվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Հասմիկ Կարապետի Տոլմաջյանին՝ Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան.

Արսեն Գագիկի Ավագյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ.

արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Արշակ Կիրակոսի Մանուկյանին՝ Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս»: